Մանե. Լիվերպուլի նպատակն է հաղթել ԱՊԼ-ն և Չեմպիոնների լիգան -
Ֆուտբոլ

Մանե. Լիվերպուլի նպատակն է հաղթել ԱՊԼ-ն և Չեմպիոնների լիգան

47Views

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է թիմի ընթացիկ մրցաշրջանի նպատակների մասին:

«Մենք ուզում ենք երկու տիտղոսներ վերցնել` հաղթել Պրեմիեր լիգան և կրկին նվաճել Չեմպիոնների լիգան: Դա հեշտ չի լինի, մենք բոլորս դա գիտենք: Բայց դուք տեսել եք վերջին մի քանի տարիներին, որ ամեն ինչ հնարավոր է, և մենք կարող ենք դա անել: Մենք պարզապես պետք է ստիպենք ինքներս մեզ պայքարել մինչև վերջ»,- մեջբերում է Մանեին ակումբի մամուլի ծառայությունը :

Հիշեցնենք, որ այս ամիս Մանեն ճանաչվել էր 2019 թվականի լավագույն աֆրիկացի խաղացող:

Добавить комментарий