Միլանը պատրաստ է վաճառել հարձակվողին` 30 միլիոն եվրոյի դիմաց - Champions.am
Ֆուտբոլ

Միլանը պատրաստ է վաճառել հարձակվողին` 30 միլիոն եվրոյի դիմաց

132Views

«Միլանը» պատրաստ է վաճառել թիմի հարձակող Կշիշտոֆ Պյենտեկին, սակայն միայն ամբողջական տրանսֆերի դիմաց, տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:

Վերջինս նշում է, որ «Ռոսոներիները» համաձայն են վաճառել Պյենտեկին և տրանսֆերի դիմաց ակնկալում են վաստակել 28-30 միլիոն եվրո:

Ավելացնենք` Լեհաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Աթլետիկո Մադրիդը» և Լոնդոնի «Տոտենհեմը»:

Добавить комментарий