Կլոպը ներկայիս թիմը հավաքեց 4 տարում․ Սուլշեր -
Ֆուտբոլ

Կլոպը ներկայիս թիմը հավաքեց 4 տարում․ Սուլշեր

50Views

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է ՄՅՈւ-ի տրանսֆերային քաղաքականությունը․

«Մենք շատ բան ունենք անելու: «Լիվերպուլը» հիմա լավ է գործում: Սակայն Կլոպը հավաքեց թիմը 4 տարի: Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ամեն ինչ արագ չի ստացվի:

Մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք չենք ունենա 8-10 նոր խաղացող: Ամռանը մենք ունեցանք տրանսֆերային պատշաճ պատուհան, բայց ձմեռը հեշտ չր: Հիմա մենք փորձում ենք ինչ-որ բան անել»,- մեջբերում է Սուլշերին Skysports-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի նախատեսում պաշտոնանկ անել Սուլշերին:

Добавить комментарий