Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել Թել-Ավիվի Գրանդ Պրիի 1/4 եզրափակիչ -
Այլ մարզաձևեր

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել Թել-Ավիվի Գրանդ Պրիի 1/4 եզրափակիչ

41Views

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Թել-Ավիվում ընթացող Գրան Պրիում մեկը մյուսի հետևից գեղեցիկ հաղթանակներ է տարել` դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում հայ ձյուդիոստը ժամանակից շուտ հաղթել է 22-ամյա ղազախ մարզիկ Ալիբեկ Սերիկին:

Ավելի վաղ Ֆերդինանդն այս մրցաշարում հաղթել էր չեխ Յակուբ Յեչմինեկին, 1/16 եզրափակչում էր առավելության էր հասել ալբանացի Մարկո Մադալոնիի նկատմամբ:

Հիշեցնենք` այս մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:

Добавить комментарий