Մյունխենյան մեքենան վրաերթի ենթարկեց Շալկեին (տեսանյութ) - Champions.am
Ֆուտբոլ

Մյունխենյան մեքենան վրաերթի ենթարկեց Շալկեին (տեսանյութ)

182Views

Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Շալկե 04-ին»։

«Բավարիան» չխնայեց մրցակցին ու առավելության հասավ 5-0 հաշվով: Հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. առաջնությունում 21-րդ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Մյուլլերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին ԼԵոն Գորեցկան կիսաշրջադարձ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 58-րդ րոպեին Լևանդովսկին գնդակը հարմարեցրեց Ալկանտարայի ոտքին, և հաշիվը դարձավ 4-0: 89-րդ րոպեին Գնաբրին դրեց խաղի վերջակետը՝ 5:0:

«Բավարիան» հաղթեց ու 39 միավորով երկրորդ հորիզոնականում է, իսկ «Շալկե 04-ը» 33 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում:

Добавить комментарий