Սետյեն. Սա ցավալի պարտություն էր -
Ֆուտբոլ

Սետյեն. Սա ցավալի պարտություն էր

57Views

Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»:

Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է պարտության մասին.

«Առաջին խաղակեսում մենք, իրոք, վատ խաղացինք: Մենք սխալ դիրքեր էինք զբաղեցնում, դիպուկությունը չէր բավականացնում: Մենք դեռ չենք հասկանում որոշ բաներ, կամ դրանք պատշաճ կերպով բացատրված չեն: Երկրորդ խաղակեսում կարողացանք ավելի լավ խաղալ և ակնհայտ գոլային հնարավորություններ ունեինք: Ավաղ, մենք չկարողացանք իրացնել դրանք և բաց թողեցինք երկրորդ գնդակը:

«Վալենսիան» շատ լավ տեսք ուներ ու լավ պահեր ստեղծեց: Մրցակիցը լավ պաշտպանվեց Մեսիի ու Ֆատիի դեմ: Սա ցավալի պարտություն էր, որը պետք է արագ մոռանալ»,-ասել է Սետյենը:

Добавить комментарий