Վալենսիան ուժեղ էր Բարսելոնայից (տեսանյութ) - Champions.am
Ֆուտբոլ

Վալենսիան ուժեղ էր Բարսելոնայից (տեսանյութ)

122Views

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալել էր «Բարսելոնային»:

Հյուրընկալեց ու ոչ մի շանս չտվեց Կիկե Սետյենի թիմին: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեն Մաքսի Գոմեսը չիրացրեց 11 մետրանոց հարվածը: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում խաղն անցավ կրակոտ պայքարում: Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Ժորդի Ալբան բացեց հաշիվը՝ գրավելով սեփական դարպասը: 77-րդ րոպեին Մաքսի Գոմեսը ուղղեց իր սխալը՝ պտտեցրած հարցածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասն ու ձևակերպելով խաղի հաշիվը՝ 2:0:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» 34 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Բարսելոնան» 43 միավորով մնաց առաջին հորիզոնականում, բայց «Ռեալը» «Բարսելոնային» շրջանցելու հնարավորություն ստացավ:

Добавить комментарий