ԱՕ. Կանանց պայքարում հայտնի է քառորդ եզրափակչի 3 մասնակցի անուն, 15-ամյա տաղանդը թողեց պայքարը -
Թենիս

ԱՕ. Կանանց պայքարում հայտնի է քառորդ եզրափակչի 3 մասնակցի անուն, 15-ամյա տաղանդը թողեց պայքարը

99Views

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց պայքարում 1/8 եզրափակչում կայացավ երեք հանդիպում:

Վերջին ամիսներին իսկական բացահայտում դարձած 15-ամյա Քորի Գաուֆը, ցավալիորեն, թողեց պայքարը: Ամերիկուհին 3 սեթում՝ 7:6, 3:6, 0:6 հաշվով պարտվեց Սոֆիա Կենինին: Հույն Մարիա Սակարին 3 սեթում՝ 7:6, 3:6, 2:6 պարտվեց Պետրա Կվիտովային: Շարունակում է բոլորին զարմացնել Թունիսը ներկայացնող Օնս Ջաբուրը: վերջինս 2 սեթում՝ 7:6, 6:1 հաշվով առավելության հասավ չինուհի Յան Վանի նկատմամբ ու կխաղա քառորդ եզրափակչում:

Քառորդ եզրափակչում Ջաբուրն ու Կենինը կմրցեն միմյանց հետ, իսկ Կվիտովան կմրցի Բարտի-Ռիսկե զույգի հաղթողի հետ:

Добавить комментарий