Պաշտոնական. Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կմիանա արաբական թիմին - Champions.am
Ֆուտբոլ

Պաշտոնական. Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կմիանա արաբական թիմին

183Views

«Վալենսիայի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Էվեր Բանեգան, ով խաղում է «Սևիլիայի» կազմում, ամռանը կդառնա արաբական «Ալ-Շաբաբ» ակումբի խաղացող, հայտնում է թիմի պաշտոնական թվիթերյան ակումբը:

31-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը կմիանա իր նոր ակումբին ամռանը «Սևիլիայի» հետ պայմանագրի ավարտից հետո: «Ալ-Շաբաբի» հետ համաձայնագրի ժամկետը երեք տարի է:

Այս մրցաշրջանում Բանեգան բոլոր մրցաշարերում մասնակցել է «Սևիլիայի» 23 հանդիպման, որոնցում նա խփել է 2 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Добавить комментарий