Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆինլանդիայում - Champions.am
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆինլանդիայում

421Views

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Իվան Յագանը մոտ է ֆիննական «Մարիեհամն» թիմում: 29-ամյա ֆուտբոլիստը, չնայած փորձաշրջան է անցնում, բայց արդեն պաշտոնական հանդիպման է մասնակցել:

Յագանը Ֆինլանդիայի Գավաթի` ТПС-ի հետ խաղում դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու 90 րոպե անցկացրել դաշտում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հիշեցնենք` մինչ այս Յագանը հանդես էր գալիս Բելգիայի Բարձրագույն լիգայի «Էուպեն» թիմում: Հայաստանի հավաքականի կազմում նա 3 հանդիպման է մասնակցել ու դարձել 1 գոլի հեղինակ:

«Մարիեհամնը» Ֆինլանդիայի ավարտված առաջնությունում 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Բարձրագույն լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 11-ին, իսկ մինչ այդ ակումբը գավաթային ու ընկերական խաղեր կանցկացնի:

Добавить комментарий