Daily Mail. Սանեն ամռանը կլքի Մանչեսթեր Սիթին -
Ֆուտբոլ

Daily Mail. Սանեն ամռանը կլքի Մանչեսթեր Սիթին

64Views

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն ամռանը կլքի անգլիական ակումբը, հաղորդում է Daily Mail-ը:

23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Բավարիա» և խնդրել է թիմի ղեկավարությանը վաճառել իրեն:

Հաղորդվում է, որ այդ տեղափոխությունը կարող էր կայանալ այս ձմռանը, սակայն, Սանեն մտածել է, որ վնասվածքից հետո իր համար դժվար կլինի ամրապնդվել գերմանական ակումբի հիմնական կազմում:

Հիշեցնենք, որ «Բավարիան» հետևում է Սանեի ապաքինման գործընթացին և դեմ չէ իր կազմում տեսնել «Սիթիի» ֆուտբոլիստին:

Добавить комментарий