ԱՊԼ-ի 5 ակումբներ դիտարկում են Կոուտինյոյին ձեռք բերելու տարբերակը -
Ֆուտբոլ

ԱՊԼ-ի 5 ակումբներ դիտարկում են Կոուտինյոյին ձեռք բերելու տարբերակը

Ֆիլիպե Կոուտինյո
366Views

Անգլիական Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբներ դիտարկում են կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու տարբերակը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, հայտնում է Daily Express-ը:

Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»։

Վերջինիս կազմում բրազիլացին խաղացել է 2013 թվականից մինչև 2018 թվականը: «Բարսելոնան» պատրաստ է մոտ 80 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից:

Այս մրցաշրջանում Կոուտինյոն բոլոր մրցաշարերում Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 7 գոլ և 8 գոլային փոխանցում կատարել:

Добавить комментарий