Մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց․ Սարի - Champions.am
Ֆուտբոլ

Մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց․ Սարի

Մաուրիսիո Սարի
94Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին մեկնաբանել է Ա սերիայի 23-րդ տուրի խաղում «Վերոնայից» կրած պարտությունը (2:1):

«Մենք տարբեր խաղ ենք ցուցադրում տանը և դուրսը: Սա ակնհայտ է:

Հանդիպումը դժվար էր, բայց մենք պատրաստ էինք դրան:

Եթե մենք ուզում ենք հաղթել, ապա պետք է դադարենք նման սխալներ թույլ տալ:

Պետք է ավելի շատ աշխատել:

Ինչ վերաբերում է «Վերոնային», թիմը արժանի է հարգանքի, մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց»,- մեջբերում է Սարիին Football-italia-ն:

Добавить комментарий