Մեկնարկեց ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը (տեսանյութ) - Champions.am
Ֆուտբոլ

Մեկնարկեց ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը (տեսանյութ)

ՀՖՖ
683Views

Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B արտոնագրի դասընթացը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:

32 մասնակից, որոնց թվում՝  նաև 9 կին, մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսեն ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ:

Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք կարևորում են մարզչական նոր գիտելիքների ձեռքբերումը և բարձր են գնահատում դասընթացի մակարդակը:

Добавить комментарий