Բրայդ. մոտենում է մոլորակի ամենահզոր տրանսֆերը -
Ֆուտբոլ

Բրայդ. մոտենում է մոլորակի ամենահզոր տրանսֆերը

131Views

«Բարսելոնայի» նախկին տնօրեն Արիեդո Բրայդը կարծում է, որ կատալոնյան թիմի ավագ Լիոնել Մեսսին կարող է փոխել ակումբը: Նա նաև նշել է, որ արգենտինացին կարող է նույն թիմում խաղալ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Նրանք երկուսն էլ այնքան լավ խաղացողներ են, որ պատշաճ մոտեցման դեպքում, կարող են միասին աշխատել: Նրանք կարող են միասին խաղալ և այս տրանսֆերը կարող է համարվել ֆուտբոլային պատմության ամենահզոր տրանսֆերը:

Մեսսին մեծ ֆուտբոլիստ է, նա շատ լավն է «Բարսելոնայում», որի կազմում խաղում է 13 տարեկանից, և որը դարձավ իր ընտանիքը: Դժվար կլինի հեռանալ, բայց դա անհնար չէ»,- մեջբերում է Բրայդին Marca-ն:

Добавить комментарий