Բարսելոնայի ֆուտբոլիստը քնել է բազմոցին, մինչ ոստիկանները խուզարկել են իր տունը -
Ֆուտբոլ

Բարսելոնայի ֆուտբոլիստը քնել է բազմոցին, մինչ ոստիկանները խուզարկել են իր տունը

416Views

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին իր տան բազմոցին քնել է, երբ ոստիկանները խուզարկություն են իրականացրել իր տանը: Ոստիկանները տան վրա հարձակման հետքեր են փնտրել: Սեպտեմբերին անհայտ անձինք կողոպտել էին Ումտիտիի առանձնատունը, երբ անձամբ ֆուտբոլիստը մասնակցել էր «Վալենսիայի» հետ խաղին:

Երբ ոստիկանները ժամանել են Ումտիտիի առանձնատուն, տեսել են, որ նա վիդեոխաղեր է խաղացել: Ֆրանսիացին իրավապահներին թույլ է տվել կատարել իրենց աշխատանքը, իսկ այդ ընթացքում քնել է բազմոցին: Ոստիկաններն ավարտել են իրենց գործն ու հեռացել` չանհանգստացնելով ֆուտբոլիստին:

Այս մասին հայտնում է AS-ը:

Ֆրանսիացին «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստը չէ, որ տուժել է կողոպտիչների գործողություններից: Ավելի վաղ հանցագործները թալանել էին նաև Ժերար Պիկեի, Արտուրի և Նելսոն Սեմեդուի տները:

Սամուել Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիոնից» 2016 թվականի հուլիսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա 8 հանդիպման է մասնակցել:

Добавить комментарий