Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է -
TopԸմբշամարտ

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է

Գևորգ Ղարիբյան
352Views

Իտալական Հռոմում քաղաքում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը:

Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը:

26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է:

Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր:

Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ:

Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:

Մեր ըմբիշը 5-5 հաշվով գերլարված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հատկապես գեղեցիկ էր 4 միավորանոց հնարքը:

Քիչ անց հարթակ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը :

Մեր ըմբիշը կգոտեմարտի հունգարացի Կրիժտիան Իստվանի հետ:

Добавить комментарий