Կոուտինյո. Ուրախ եմ Լիվերպուլի համար, բայց չեմ ցանկանում հետ նայել -
Ֆուտբոլ

Կոուտինյո. Ուրախ եմ Լիվերպուլի համար, բայց չեմ ցանկանում հետ նայել

Ֆիլիպե Կոուտինյո
72Views

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է «Լիվերպուլի» վերջին հաջողությունների մասին, հաղորդում է Sports Illustrated-ը:

«Լիվերպուլը» ճիշտ ճանապարհի վրա է, և դա ինձ չի զարմացնում:

Մենք տեսանք նրանց ուժը նախորդ մրցաշրջանում, երբ թիմը նվաճեց Չեմպիոնների լիգան:

Ուրախ եմ տղաների համար, քանի որ շատ ընկերներ ունեմ այնտեղ:

Սակայն, չեմ ցանկանում հետ նայել: Ես այլ ուղի ընտրեցի և չեմ ափսոսում դրա համար»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2013- 2018 թվականներին, որտեղից էլ տեղափոխվեց «Բարսելոնա»:

Добавить комментарий