Մարկիզիո. Մի օր գիշերել եմ Յուվենտուսի բազայի դիմաց ու արթնացել Դել Պիերոյի մեքենայի ազդանշանի ձայնից -
Ֆուտբոլ

Մարկիզիո. Մի օր գիշերել եմ Յուվենտուսի բազայի դիմաց ու արթնացել Դել Պիերոյի մեքենայի ազդանշանի ձայնից

Կլաուդիո Մարկիզիո,Դել Պիերո
182Views

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոստովանել է, որ վաղ տարիքում շատ է խենթություններ արել:

Նա պատմել է, թե ինչպես է խախտել թիմային ռեժիմը կարիերայի սկզբում.

«Ես չէի կարողանում ժամանակին կանգ առնել, մասնավորապես, երբ երիտասարդ էի: Ես շատ հիմար քայլեր եմ արել:

Երբ ես 18 կամ 19 տարեկան էի ու մարզվում էի «Յուվեի» առաջին թիմի հետ, թիմը մարզում էր Ֆաբիո Կապելոն:

Բուռն գիշերից հետո ես հայտնվեցի մեքենայով ակումբի բազայի մոտ ու գիշերեցի մեքենայի մեջ:

Առավոտյան զարթնեցի Դել Պիերոյի մեքենայի ազդանշանի ձայնից:

Նա ինձ խրախուսեց պունկտուալության համար, բայց նա չգիտեր, որ գիշերել էի այդտեղ»,-անկեղծացել է ֆուտբոլիստը:

«Յուվենտուսի» գույները Մարկիզիոն պաշտպանել է 12 տարի:

Добавить комментарий