Սարին արձագանքել է Մեսսիի՝ Յուվենտուս տեղափոխվելու շշուկներին - Champions.am
Ֆուտբոլ

Սարին արձագանքել է Մեսսիի՝ Յուվենտուս տեղափոխվելու շշուկներին

Լիոնել Մեսսի
237Views

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին անդրադարձել է շշուկներին, որոնց համաձայն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ 

«Դուք ինձ հարց եք տալիս Մեսսիի մասին, մի խաղացողի, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է ու պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ։

Իմ ցանկացած պատասխանը տեղին չի լինի, որովհետև եթե ես լինեի «Բարսելոնայի» տնօրենների խորհրդից կասեի․ «գրողը տանի, ի՞նչ է պետք այս Սարրիին», այնպես որ ավելի լավ է ես չպատասխանեմ», –Սարիի խոսքերն է մեջբերում OmniSport News-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հնարավոր է լքի «Բարսելոնան» ակումբի ղեկավարության, մասնավորապես սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Մեսսիի տրանսֆերը գնահատվում է 350-ից 365 միլիոն եվրոյի սահմաններում։

Добавить комментарий