Սարի. Եթե ճնշման մթնոլորտում չցանկանայի աշխատել, աշխատանքի կանցնեի փոստային բաժանմունքում - Champions.am
Ֆուտբոլ

Սարի. Եթե ճնշման մթնոլորտում չցանկանայի աշխատել, աշխատանքի կանցնեի փոստային բաժանմունքում

Մաուրիցիո Սարի
172Views

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հաստատել է, որ իրեն չի անհանգստացնում այն ճնշումը, որն առաջացել է ակումբի վերջին անհաջոց ելույթների հետևանքով:

«Եթե ճնշման մթնոլորտում չցանկանայի աշխատել, աշխատանքի կանցնեի փոստային բաժանմունքում:

Մեր աշխատանքում ճնշում միշտ կա:

Մենք ձգտում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:

Ինչ-որ բան լավ չստացվեց վերջին մեկ ամսում, բայց ամեն ինչ կշտկվի:

«Ֆիորենտինայի» դեմ խաղից հետո պետք է ճաշեի «Յուվենտուսի» տնօրենի հետ, սակայն հետաձգվեց հանդիպումը, բայց հետո հանդիպեցինք ու ճաշեցինք»,-ասել է Սարին:

Հիշեցնենք, որ «Յուվեն» վերջին 5 խաղում 2 պարտություն ունի

Добавить комментарий