Վալենսիայի նախկին գլխավոր մարզիչ Մարսելինոն ամռանը կգլխավորի Միլանը -
Ֆուտբոլ

Վալենսիայի նախկին գլխավոր մարզիչ Մարսելինոն ամռանը կգլխավորի Միլանը

Մարսելինո
146Views

Իսպանական «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հաջորդ մրցաշրջանից մարզելու է «Միլանը», պնդում է Mundo Deportivo-ն։

Մոտ կես ամիս առաջ «ռոսոներիների» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին իսպանացի մասնագետին է ներկայացրել ակումբի իր նախագիծը, որից հետո Մարսելինոն համաձայնվել է գլխավորել «Միլանը»։

Որոշումը աջակցել է նաև «Միլանի» ֆուտբոլային մասի ղեկավար Զվոնիմիր Բոբանը։

54-ամյա մասնագետը այս ընթացքում մի քանի առաջարկներ է ստացել այլ ակումբներից, սակայն մերժել է այն հանուն իտալական ակումբի։

Մարսելինոն հեռացվել է «Վալենսիայից» 2019 թվականի սեպտեմբերին։

Նախորդ մրցաշրջանում իսպանացի մասնագետի հետ «Վալենսիան» նվաճեց երկրի գավաթը։

Добавить комментарий