ԵԱ. Հայաստանի հունահռոմեականների հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը -
Այլ մարզաձևերԸմբշամարտ

ԵԱ. Հայաստանի հունահռոմեականների հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

57Views

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալներ` երկու բրոնզ և երկու ոսկի:

Բրոնզե մեդալների արժանացան Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը, իսկ չեմպիոնական մեդալներ նվաճեցին Գևորգ Ղարիբյանը և Արթուր Ալեքսանյանը:

Հայաստանի հունահռոմեականների հավաքականը թիմային վարկանշով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` 84 միավորով:

Լավագույնը Ռուսաստանի ընտրանին էր` 128 միավոր; Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին Ադրբեջանի և Թուրքիայի հավաքականները:

Добавить комментарий