Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է -
TopԸմբշամարտ

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Արթուր Ալեքսանյան
205Views

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե:

Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Վերջինը գորգ դուրս եկավ մեր «հրաշքը»:

97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Արթուր Ալեքսանյանը բոլոր գոտեմարտերը վարեց շատ խելացիորեն ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակիցներին:

Եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը հաղթեց Իլդեմին, Միլովին և Կուոսմանենին:

Գլխավոր գոտեմարտում «ճերմակ արջը» 7:1 հաշվով հաղթեց վրացի Նիկոլոզ Կախելաշվիլիին ու իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Արթուրը ոչ մի հնարավորություն չտվեց վրացուն, չնայած, որ առաջին խաղափուլից հետո պարտվում էր 0-1 հաշվով:

Ազատ ոճային ըմբիշները գորգ դուրս կգան փետրվարի 14-16-ը:

Добавить комментарий