Հավերժական քաղաքի, հավերժական հերոսները (տեսանյութ) -
TopԱյլ մարզաձևերԸմբշամարտ

Հավերժական քաղաքի, հավերժական հերոսները (տեսանյութ)

194Views

Ավարտվեց Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը ունեցավ փառահեղ հաղթանակներ և նաև ձախողումներ:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցեցին Հայաստանի հինգ ներկայացուցիչներ:

Սպասելիքները բավականին շատ էին, սակայն առաջին օրը Հայաստանի հավաքականի տղաները հիասթափեցրեցին բոլորիս և միայն Կարապետ Չալյանը նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ պարտվեց ու հետագայում նվաճեց բրոնզե մեդալ:

Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ/, Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ / եւ Դավիթ Օվասապյանը / 130 կգ / ձախողվեցին և ձեռնունայն կվերադառնան հայրենիք:

Փետրվարի 11 ին, ասպարեզ մտան մեր երկրորդ հնգյակը`․ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / , Կարեն Ասլանյանը / 67կգ / , Մարխաս Ամոյանը / 72 կգ / , Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:

Ձախողվեց միայն Մալխաս Ամոյանը, ով պարտվեց առաջին իսկ գոտեմարտում:

Ռուբեն Ղարիբյանը պարտվեց 1/4 եզրափակչում:

Կարեն Ասլանյանը բավականին հաջող հանդես եկավ և նվաճեց հռոմեական բրոնզը` հաղթելով բելառուսցի Ալեքսանդր Լիավոնչիկին:

Հերթը հասավ մեր հերոսներին, ովքեր հայոց եռագույնը բարձրացրեցին հավերժական քաղաքում: Գևորգ Ղարիբյանը 5-5 ավարտեց գոտեմարտը Թուրքիան ներկայացնող Քերեմ Քամալի դեմ գոտեմարտում և վերջին միավորի շնորհիվ տարավ փառահեղ հաղթանակ` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հերթը մեր «Ճերմակ արջինն» էր, որտեղ ողջ հայությունը սպասում էր միայն հաղթանակ և Արթուր Ալեքսանյանը փոշիացրեց Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլաս Կախիլաշվիլուն` Հռոմում երկրորդ անգամ ծածանվեց հայոց եռագույնը և հայոց օրհներգը:

Հատկանշական է, որ չնայած Իտալիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում, ողջ ստադիոնը մեկ մարդու պես երկրպագում էր Արթուր Ալեքսանյանին և Արթուր վանկարկումը երևի թե երեկ Հռոմում ամենից շատն է լսվել:

Добавить комментарий