Ռիվալդո․Եթե Մեսսին հեռանա Բարսելոնայից, ապա կգնա կամ Չինաստան կամ MLS -
Ֆուտբոլ

Ռիվալդո․Եթե Մեսսին հեռանա Բարսելոնայից, ապա կգնա կամ Չինաստան կամ MLS

Լիոնել Մեսսի
171Views

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է այն շշուկներին, որոնց համաձայն Լիոնել Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»։

«Ես չեմ հավատում Մեսսիի հեռանալու շշուկներին։

Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ նա կավարտի կարիերան «Կամպ Նոուում»։

Նա «Բարսելոնայում» է 14 տարեկանից։

Մեսսին մեծ ազդեցություն ունի ակումբի վրա, ինչպես ակումբն էլ իր վրա։

Դժվար է պատկերացնել, որ Մեսսին օրերից մի օր կխաղա Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ։

Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ եթե անգամ Մեսսին հեռանա «Բարսելոնայից», կգնա կամ MLS կամ էլ Չինաստան»,-Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում BetFair-ը։

Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Մեսսին կարող էր հեռանալ «Բարսելոնայից» սպոտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ կոնֆլիկտի պատճառով։

Добавить комментарий