Ֆեդերերը մրցաշրջանի գրունտի հատվածում կմասնակցի միայն Ռոլան Գարոսին -
Թենիս

Ֆեդերերը մրցաշրջանի գրունտի հատվածում կմասնակցի միայն Ռոլան Գարոսին

Ռոջեր Ֆեդերեր
91Views

Ռոջեր Ֆեդերերը այս մրցաշրջանում գրունտի մրցաշարերից կմասնակցի միայն Ռոլան Գարոսին։

Այս մասին հաղորդում է շվեյցարացի լրագրող Ռեն Շտաուֆերը, ով շատ մոտ հարաբերություններ ունի Ռոջերի հետ։

Ռոջերը բաց է թողնելու թե՛ Մադրիդի, թե՛ Հռոմի Մասթերսները և մասնակցելու է միայն Ռոլան Գարոսին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի երկար դադարից հետո Ֆեդերերը վերադարձավ Ֆրանսիայի բաց առաջնություն՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։

Այնտեղ շվեյցարացի թենիսիստը պարտվեց Ռաֆայել Նադալին։

Ֆեդերերը Ռոլան Գարոսում մեկ անգամ է չեմպիոն հռչակվել։ Դա 2009 թվականին էր։

Добавить комментарий