ATP-Ռոտերդամ․ Խաչանովը պարտվեց Էվանսին․ այլ արդյունքներ -
Թենիս

ATP-Ռոտերդամ․ Խաչանովը պարտվեց Էվանսին․ այլ արդյունքներ

Կարեն Խաչանով
106Views

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։

1/8 եզրափակչի շրջանակում հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը ուժերն է չափել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դենիել Էվանսի հետ։

Երեք սեթում Էվանսը առավելության է հասել Կարենի նկատմամբ։ Գրանցվել է 4-6, 6-3, 6-4 հաշիվը։

Մրցաշարի գործող չեմպիոն Գաել Մոնֆիսը անցկացրել է առաջին շրջանի իր հանդիպումը՝ երկու սեթում առավելության հասնելով Ժոաու Սոուսայի նկատմամբ 6-3, 6-2 հաշվով։

Անակնկալ պարտությամբ է մեկնարկել մրցաշարի առաջին համար Դանիլ Մեդվեդևը։ Ռուս թենիսիստը երկու սեթում զիջել է Վասեկ Պոսպիշիլին 3-6, 4-6 հաշվով։

Добавить комментарий