ATP-Ռոտերդամ․ Ցիցիպասը ևս դուրս մնաց պայքարից -
Թենիս

ATP-Ռոտերդամ․ Ցիցիպասը ևս դուրս մնաց պայքարից

Ստեֆանոս Ցիցիպաս
27Views

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է Թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։

1/8 եզրափակչում պայքարից դուրս է մնացել մրցաշարի երկրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստի մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ Ալիյաժ Բեդենեն էր։

Վերջինս հաղթեց Ցիցիպասին երկու սեթում 7-5, 6-4 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

Ավելի վաղ մրցաշարից դուրս էին մնացել նաև Կարեն Խաչանովը, Դանիլ Մեդվեդևը, Դավիդ Գոֆենը։

Մրցաշարի գործող չեմպիոն Գաել Մոնֆիսը երեկոյան ուժերն է չափելու Ժիլ Սիմոնի հետ։

Добавить комментарий