Այժմ ես ունեմ Մալդինիի և նրա որդու մարզաշապիկները․ Բուֆոն -
Ֆուտբոլ

Այժմ ես ունեմ Մալդինիի և նրա որդու մարզաշապիկները․ Բուֆոն

201Views

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, Իտալիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո «Սան Սիրո» մարզադաշտից հեռացել է «Միլանի» 18-ամյա խաղացող Դանիել Մալդինիի մարզաշապիկով: Դանիելը «Միլանի» լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինիի որդին է:

«Իմ հավաքածուում արդեն կան Կիեզայի և նրա որդու, Թյուրամի և նրա որդու, Վեայի և նրա որդու, և այժմ Մալդինիի ու նրա որդու մարզաշապիկները: Հիմա ես կսպասեմ նրանց թոռներին», – կատակեց Բուֆոնը խաղից հետո, որն ավարտվեց ոչ-ոքի ՝ 1:1 հաշվով:

Добавить комментарий