ԵԱ չեպիոն Գևորգ Ղարիբյան. Ադրբեջանցու հետ գոտեմարտը շատ սկզբունքային էր, ոչ սպորտային պահվածքով էր մոտեցել, բայց կարողացա մաքուր հաղթանակ տանել -
Այլ մարզաձևերԸմբշամարտ

ԵԱ չեպիոն Գևորգ Ղարիբյան. Ադրբեջանցու հետ գոտեմարտը շատ սկզբունքային էր, ոչ սպորտային պահվածքով էր մոտեցել, բայց կարողացա մաքուր հաղթանակ տանել

162Views

Ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ասում էշատ ուրախ է, որ կարողացել է ուրախացնել հայ ազգին Հռոմում ոսկե մեդալ նվաճելով:

Այս մասին Ղարիբյանն ասել է Զվարթնոց օդանավակայանում` լրագրողների հետ ճեպազրույցում.

«Շատ լավ եմ զգում ինձ, որ կարողացել եմ մեր երկրի հիմն ու դրոշը բարձր պահել թուրքերից ու ադրբեջանցիներից: Դժվարություններ, իհարկե, լինում են, Եվրոպայի առաջնություն է, առաջին գոտեմարտից հետո ինձ շատ վատ էի զգում, բայց լավ է, որ կարողացա հավաքվել ու հաջող գոտեմարտեր անցկացնել: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել իմ ազգին, շատ զգացված եմ»,- խոստովանել է Գևորգ Ղարիբյանը:

Տարիներ շարունակ 26-ամյա ըմբիշը վերականգնվել է վնասվածքներից, վիրահատություններ է ունեցել ու արդյունքում կարողացել է մեծահասակների առաջին մեդալը նվաճել ԵԱ-ում.

«Վնասվածքներ շատ եմ ունեցել, 4 տարի շարունակ վիրահատություններ, վնասվածքներ եմ ունեցել, բայց, Փառք Աստծո, կարողացա հաղթահարել ամեն ինչ ու Եվրոպայի չեմպիոնությունը նվաճել»,- ասել է Ղարիբյանը:

Նրա խոսքով, ԵԱ-ում ամենալարված պահը թուրք ըմբիշի հետ գոտեմարտն էր.

«Ուսիս վնասվածքս սկսել էր տեղի տալ, մի փոքր ցավ զգացի, մարզիչներին ասացի, նոր տակտիկա մշակեցինք: Ճիշտ է` շատ դժվար պայքարում, բայց ամեն ինչ նորմալ ստացվեց»,- ասել է ըմբիշն ու նշել նաև, որ լրացուցիչ մոտիվացիա է ունեցել թուրք և ադրբեջանցի ըմբիշների հետ գոտեմարտերում.

«Իհարկե, թուրքի և ադրբեջանցու հետ գոտեմարտերում այլ կերպ էի տրամադրվել, մեզ համար կարելի է ասել` պատվի հարց էր: Ադրբեջանցու հետ գոտեմարտը շատ սկզբունքային էր, ոչ սպորտային պահվածքով էր մոտեցել, բայց կարողացա մաքուր հաղթանակ տանել»,- եզրափակել է իր խոսքը Գևորգ Ղարիբյանը:

Հիշեցնենքնախնական փուլերում Գևորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակներ է տարել բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովի (9:1), ադրբեջանցի Մուրադ Բազարովի, էստոնացի Հիլարի Մայգիսալուի (երկուսին էլ 8:0 հաշվով) և մտել է եզրափակիչ: Վճռական գոտեմարտում էլ հաղթել է Քերեմ Քամալին:

Добавить комментарий