Հենրիխ Մխիթարյան .Արդեն ինձ ավելի լավ եմ զգում -
Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյան .Արդեն ինձ ավելի լավ եմ զգում

Հենրիխ Մխիթարյան
110Views

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի մասին:

Հիշեցնենք, որ վերջերս ֆուտբոլիստը ապաքինվել էր վնասվածքից:

«10 խաղում խփած 4 գոլ: Սա բավարար չէ:

Ցանկանում եմ ամեն ինչ անել թիմին օգնելու համար:

Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, ցանկանում եմ օգնել թիմին հաղթել:

Արդեն ինձ ավելի լավ եմ զգում: Ցավալի է, որ ես չէի կարող մասնակցել դերբիին և «Յուվեի» հետ խաղին:

Այնուամենայնիվ, այդպես է լինում, երբ դուք վնասվածք ունեք:

Բայց ես շատ աշխատեցի, որ շուտ վերադառնամ»,- մեջբերում է Մխիթարյանին Football-italia-ն:

Добавить комментарий