Հոլանդը հերքել է, թե իր տեղափոխությունը ՄՅՈւ խափանվել է․․․ -
Ֆուտբոլ

Հոլանդը հերքել է, թե իր տեղափոխությունը ՄՅՈւ խափանվել է․․․

Էրլինգ Հոլանդ
253Views

Հարձակվող Էրլինգ Հոլանդոը, որն այս ձմեռ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», պատմել է, թե ինչու չի դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ.

«Ուլե-Գունար Սուլշերն ինձ համար շատ կարևոր էր:

Նա ինձ օգնեց հայտնվել այնտեղ, ուր ես հիմա գտնվում եմ:

Մենք եկանք այն եզրահանգման, որ «Բորուսիան» լավագույն տարբերակն է ինձ համար:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը խափանվեց բարձր աշխատավարձի պահանջի պատճառո՞վ. դա պետք է բացատրեն այն մարդիկ, ովքեր գրում են այդ մասին:

Կցանկանայի նրանցից լսել դա: Բայց ես չեմ մտածում նման բաների մասին:

Ծիծաղելի կլիներ, եթե ինձ ագահ համարեին:

Մարդիկ, ովքեր ինձ գիտեն, Ձեզ կասեն, որ ես այդպիսի մարդ չեմ»,- ասել է Հոլանդը Viasport-ին տված հարցազրույցում:

«Բորուսիա» տեղափոխվելուց հետո Էրլինգը 5 խաղում 8 գոլ է խփել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий