Չեխ թոշակառուն ամբողջ ունեցվածքը կտակել է ֆուտբոլային ակումբին - Champions.am
Ֆուտբոլ

Չեխ թոշակառուն ամբողջ ունեցվածքը կտակել է ֆուտբոլային ակումբին

403Views

«Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբը, որը հիմնված է Պրահայի Վրշովիցե շրջանում, ժառանգության մասին անսպասելի նորություն է ստացել: Տարեց երկրպագուն իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի թիմին: Այս մասին հաղորդում է iDNES-ը:

Յան Հոուդեկը ծանր հիվանդությունից հետո 71 տարեկանում մահացել է 2018 թվականին: Մահից առաջ նա կտակ է կազմել, որի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Խոսքը Պրահայում բնակարանի և 7 միլիոն կրոն դրամական միջոցների մասին է:

«Ես կուզեի նրան հրավիրել հանդիպման, ծանոթանալ ու շնորհակալություն հայտնել: Ցավոք՝ ճակատագիրը թույլ չի տվել անել դա: Ամենաքիչը, որ կարող ենք անել՝ ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցել: Սա անհավանական պատմություն է մեր ակումբին նվիրվածության, սիրո ու հավատարմության մասին», — ասել է ակումբի սպորտային տնօրեն Դարեկ Յակուբովիչը:

Թե ինչպես «Բոհեմիանս 1905»-ը կհարգի նվիրյալ երկրպագուի հիշատակը, առայժմ հայտնի չէ:

Добавить комментарий