Ռակիտիչ. Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ - Champions.am
Ֆուտբոլ

Ռակիտիչ. Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ

Իվան Ռակիտիչ
171Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմակից Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Մեսսիի հետ խաղալը զարմանալի է, դա իսկապես ինչ-որ առանձնահատուկ բան է, չէ՞ որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Յուրաքանչյուր ժամանակ եղել են առանձնահատուկ ֆուտբոլիստներ:

Հավանաբար, նա լավագույնն է վերջին 15 տարում: Եվ, իմ կարծիքով, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:

Հիանալի էր վերջին 6 տարում նրա հետ հանդես գալը:

Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ, չէ՞ որ նա ևս գլխավոր ֆուտբոլիստներից է պատմության մեջ:

Ինձ դուր է գալիս նրա խաղին հետևելը, այն ամենին, ինչ նա անում է «Յուվենտուսում»:

Նրան բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ համարում»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Bleacher Report-ը:

Խորվաթ ֆուտբոլիստը նաև նշել է, որ կցանկանար միևնույն թիմում լինել իր ընկերոջ՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:

Ռակիտիչը 2014 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները ցանկանում են վաճառել 31-ամյա կիսապաշտպանին:

Добавить комментарий