Ռայոլա․ Իբրահիմովիչը Միլանին նոր հոգեբանություն է բերել -
Ֆուտբոլ

Ռայոլա․ Իբրահիմովիչը Միլանին նոր հոգեբանություն է բերել

Իբրահիմովիչ
114Views

Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի՝ «Միլան» տեղափոխության մասին։

««Միլանում» կա ինքնատիպ նախագիծ, որը կյանքի է կոչվելու։ Իբրահիմովիչը մրցաշրջանի վերջում կորոշի՝ ցանկանում է մնալ, թե ոչ։

Ի՞նչ կառաջարկեի ես նրան։ Մնալ, եթե այստեղ խաղալը նրան հաճույք է պատճառում։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հեռանալ։ Առայժմ ինձ թվում է, որ նա հաճույք է ստանում խաղից։ Նա «Միլանին» նոր հոգեբանություն է բերել»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Milan News-ը։

Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Միլան»։

Добавить комментарий