Օտամենդին կարող է հեռանալ Մանչեսթեր Սիթիից -
Ֆուտբոլ

Օտամենդին կարող է հեռանալ Մանչեսթեր Սիթիից

Մանչեսթեր Սիթի
117Views

Մարտին Սենդոան՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի գործակալը, պատմել է իր հաճախորդի ծրագրերի մասին:

Սենդոան խոստովանել է, որ Օտամենդին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական ակումբից:

Ֆուտբոլիստը 2015 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», ուր տեղափոխվել էր «Վալենսիայից».

«Նիկոլասը ցանկանում է կարիերան ավարտել «Ռիվեր Փլեյթում», շատ է ցանկանում:

Օտամենդին իրեն լավ է զգում «Մանչեսթեր Սիթիում», խաղում է ավելի շատ, քան նախորդ տարի, բայց եթե «Ռիվերը» կանչի … ամեն ինչ կարող է տեղի ունենալ հունիսին:

Ինձ դեռևս ոչ ոք չի զանգել, «Ռիվեր Փլեյթից» ինձ հետ կապ չեն հաստատել:

Նիկոլասն իր ծառայությունները չի առաջարկի:

Ակումբն ինքը պետք է զանգահարի ֆուտբոլիստին: Մեկ զանգն ամեն ինչ կարող է փոխել:

Իհարկե, արգենտինական ակումբի համար դժվար կլինի Օտամենդին նույնպիսի պայմանագիր առաջարկել:

Նիկոլասը թոփ-մակարդակի խաղացող է, հանդես է գալիս աշխարհի լավագույն լիգայում»,- գործակալի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:

Օտամենդիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Добавить комментарий