Երիտասարդ վիկինգը` Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ - Champions.am
Ֆուտբոլ

Երիտասարդ վիկինգը` Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

141Views

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն խաղացող, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:

Մրցանակին հավակնել են ՝ Ջեյդոն Սանչոն (Բորուսիա Դորտմունդ), Կայ Հավերցը (Բայեր) և «Բավարիայի» երեք խաղացողներ ՝ Իվան Պերիշիչը, Ռոբերտ Լևանդովսկին և Լեոն Գորեցկան:

Հիշեցնենք, որ հունվարին Հոլանդը 2 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Հավելենք, որ Բունդեսլիգայի այս առաջնությունում նա արդեն 8 գոլ է խփել:

Добавить комментарий