Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին երկու մրցաշրջան առանց եվրոգավաթների -
Ֆուտբոլ

Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին երկու մրցաշրջան առանց եվրոգավաթների

112Views

ՈՒԵՖԱ-ն պատժել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը։ Թիմին արգելել են հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել Եվրագավաթներին։ Բացի այդ, «քաղաքացիների» նկատմամբ տուգանք է սահմանվել 30 մլն եվրոյի չափով։

Եվրագավաթներից «Մանչեսթեր Սիթիին» հեռացնելու որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի Ֆինանսական վերահսկողության (CFCB) արբիտրաժային պալատի կողմից:

«Ապացույցների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ՈՒԵՖԱ-ի եւ ֆինանսական ֆեյր-փլեյի արտոնագրման կանոնները ՝ 2012-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակաշրջանում հովանավորչական եկամուտների ավելի մեծ մասնաբաժին ապահովելով», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է համաձայնել պատժամիջոցների հետ կամ որոշումը բողոքարկել մարզական արբիտրաժային դատարանում (CAS):

Որոշումը ուժի մեջ է մտնելու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանից սկսած։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի վեցակի չեմպիոն է։ Չորս տիտղոս թիմը նվաճել է 2008 թվականից հետո, երբ դրա սեփականատերը դարձել է Abu Dhabi United Group ընկերությունը։ Այն «քաղաքաբնակներին» ապահովել է ֆինանսավորում, որի շնորհիվ թիմը վերջին տասնամյակում ամրապնդվել է թանկ ու բարձր վարձատրվող ֆուտբոլիստների կազմով։

Добавить комментарий