Պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ռասիզմի մասին -
Ֆուտբոլ

Պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ռասիզմի մասին

417Views

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է ֆուտբոլում ռասիզմի առկայության մասին.

«Ցավալի է, որ ֆուտբոլիստները պետք է խիզախություն հավաքեն ու ռասիզմի մասին ասեն մրցավարին կամ մարզչին: Ֆուտբոլիստները պետք է իրենց աշխատանքը կատարեն՝ ֆուտբոլ խաղան: Մենք պետք է լուծում գտնենք այս խնդրին: Այո, ես տեսնում եմ այդ պաստառները՝ «Ոչ ռասիզմին», որոնք ֆուտբոլիստները ցուցադրում են դաշտում: Բայց եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ռասիզմ վաղուց չէր լինի: Բայց այն մինչև հիմա գոյություն ունի:

Ֆուտբոլը խաղ է, որը միավորում է մարդկանց: Անկախ նրանց մաշկի գույնից, կրոնից ու ծննդավայրից: Մենք պետք է ուրախ լինենք, որ ունենք ֆուտբոլը: Պետք է միասին վայելենք այս խաղը: Ֆուտբոլը սեր է, բայց եթե սեր չկա, ինչո՞ւ խաղալ»,- Ալաբայի խոսքերն է փոխանցում The Times-ը:

Добавить комментарий