Այդ օրը մոտենում է. Կասիլյասը կարիերայի ամենածանրագույն որոշումը -
Ֆուտբոլ

Այդ օրը մոտենում է. Կասիլյասը կարիերայի ամենածանրագույն որոշումը

175Views

«Պորտուի» նախագահ Ժորժե Պինտու դա Կոշտան պատմել է, որ ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասն իրեն հայտնել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշման մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կասիլյասն իր թեկնածությունն առաջադրել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում (RFEF):

«Նախքան ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին հայտնելը, Կասիլյասը եկել էր Պորտու, որպեսզի ճաշի ինձ հետ ու հայտնի կարիերան ավարտելու որոշման մասին: Ուրախ էի լսել նրա նոր ծրագրերի մասին: Նա տպավորեց ինձ:

Կասիլյասը հիանալի կարիերա է ունեցել, նա հանդես է եկել ընդամենը երկու թիմում: Մենք գիտենք, որ երկու ակումբներն էլ միշտ կմնան նրա սրտում: Ես կկարոտեմ նրան»,- դա Կոշտայի խոսքերն է փոխանցում O Jogo-ն:

Հիշեցնենք՝ 2019 թվականին Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ իսպանացուն վիրահատել են: Նոյեմբերին Կասիլյասը վերսկսել էր մարզումները:

Добавить комментарий