Հենդերսոն. Լիվերպուլը այլևս չունի Կոուտինյոյի կարիքը -
Ֆուտբոլ

Հենդերսոն. Լիվերպուլը այլևս չունի Կոուտինյոյի կարիքը

Ֆելիպե Կոուտինյո
154Views

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոսել է Ֆելիպե Կոուտինյոյի հնարավոր վերադարձի մասին, հաղորդում է Daily Mail-ը:

«Կոուտինյոն իմ ընկերն է: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով ունի բոլոր անհրաժեշտ որակները թոփ ակումբում խաղալու համար:

Ուրախ կլինեմ, եթե նա վերադառնա: Սակայն, դա պետք է որոշեն ակումբի ղեկավարները և մարզիչը:

Այդուհանդերձ կարծում եմ, որ նրա ժամանակը մեր ակումբում ավարտվել է»,- ասել է Հենդերսոնը:

Հիշեցնենք, որ բրազիլացին 2018-ին «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բարսելոնա» : Այժմ նա վարձավճարով խաղում է «Բավարիայում»:

Добавить комментарий