Մոուրինյոն կորցրեց իր հաղթանակների բանալին -
Ֆուտբոլ

Մոուրինյոն կորցրեց իր հաղթանակների բանալին

184Views

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լեյպցիգի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ խոսել է հարձակվող Սոն Հին Մինի վիճակի մասին.

«Սոն Հին Մինի հետ կապված իրավիճակն ավելի վատ լինել չէր կարող՝ այս խաղացողին փոխարինելու տեսանկյունից: Ամեն ինչ ակնհայտ է, և այստեղ ոչինչ չես կարող անել: Կխաղանք նրանց օգնությամբ, ում ունենք: Ես այս մրցաշրջանում այլևս հույս չեմ կապի Սոն Հին Մինի հետ: Եթե նա կարողանա էլ 2-3 խաղ անցկացնել, ապա միայն մեր մամուլի քարտուղարի լավատեսության շնորհիվ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինն անգլիական Պրեմիեր-լիգայի 21 հանդիպման է մասնակցել: Հարավային Կորեայի հավաքականի հարձակվողը դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոն Հին Մինի մոտ աջ ձեռքի կոտրվածք է ախտորոշվել. նա այս շաբաթ կվիրահատվի ու 6-8 շաբաթ բաց կթողնի:

Добавить комментарий