Սևանն ընկերական խաղում հաղթել է Վանին -
Ֆուտբոլ

Սևանն ընկերական խաղում հաղթել է Վանին

233Views

Առաջին խմբում հանդես եկող «Սևան» և «Վան» ֆուտբոլային ակումբներն այսօր՝ փետրվարի 18-ին, ընկերական խաղ են անցկացրել: Հանդիպումը կայացել է Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Ի դեպ, մինչև 90+2-րդ րոպին հաշիվը հավասար է եղել՝ 1:1: Սակայն հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Արամ Լոռեցյանը գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «Սևանին»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջին հատվածից հետո «Վանը» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 41 միավոր, իսկ «Սևանը» 31 միավորով 6-րդ տեղում է:

Առաջնության գարնանային հատվածը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այդ օրը «Վանը» նախկին «Միկա» մարզադաշտում կհյուրընկալվի «Լոկոմոտիվի» կողմից, իսկ փետրվարի 29-ին «Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունի «Անիին»:

Добавить комментарий