Վենգերը պատասխանել է Էմերիի քննադատություններին -
Ֆուտբոլ

Վենգերը պատասխանել է Էմերիի քննադատություններին

Արսեն Վենգեր,Ունաի Էմերի
174Views

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Ունաի Էմերիի այն հայտարարությունը, որ իր ժամանման պահին լոնդոնյան ակումբը ծանր վիճակում էր, հաղորդում է The Sun-ը:

«2017-ին «Արսենալը» վաստակեց 75 միավոր և նվաճեց Անգլիայի գավաթը, ուստի չի կարելի ասել, որ ակումբը անկում էր ապրում:

Մեկ տարի առաջ մենք Պրեմիեր լիգայում երկրորդն էինք:

«Արսենալը» կայուն ակումբ է: Թիմում կան հիանալի խաղացողներ, ովքեր կարող են մեծ արդյունքների հասնել:

Կարծում եմ ` կարիք չկա սեփական սխալները բարդել ուրիշների վրա»,-ասել է Վենգերը:

Добавить комментарий