Լևանդովսկի․ Բորուսիայում Կլոպը ինձ 50 եվրո էր վճարում մարզման 10 գոլի համար․ երկու շաբաթ հետո Կլոպն ասաց․ հերիք է -
Ֆուտբոլ

Լևանդովսկի․ Բորուսիայում Կլոպը ինձ 50 եվրո էր վճարում մարզման 10 գոլի համար․ երկու շաբաթ հետո Կլոպն ասաց․ հերիք է

265Views

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է իր և Յուրգեն Կլոպի մասին մի հետաքրքիր դեպք, երբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդում։

«Ես մարզման ժամանակ հարվածներ կատարում եմ։ Երբեմն մտածում եմ, թե ինչիս է պետք։ Բայց ո՛չ, դա այդպես չէ։ Եթե դու մարզումներին լավ ես հարվածում, խաղերի ժամանակ ավելի հեշտ կլինի։

Դորտմունդում մենք պայմանավորվածություններ ունեինք։ Եթե ես 10 գոլ էի խփում մարզման ժամանակ, Կլոպը ինձ 50 եվրո էր վճարում։ Առաջին մարզումներին ես երեք-չորս գոլ էի խփում։ Հետո ավելացրի՝ հասցնելով 10-ի։ Մի քանի շաբաթից Կլոպը եկավ ու ասաց ինձ․ «բավական է»»,-լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Добавить комментарий