Ռեալի հարձակվողը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ -
Ֆուտբոլ

Ռեալի հարձակվողը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ

Կարիմ Բենզեմա
446Views

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, տեղեկացնում է AS-ը:

Նշվում է, որ կողմերը արդեն սկսել են բանակցությունները: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ է հետաքրքրված այդ գործարքով:

Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականը: Ներկայիս պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամռանը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 23 հանդիպման և դարձել`13 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий