Ստերլինգ․ Ռեալը ֆանտաստիկ թիմ է, բայց ես երջանիկ եմ Սիթիիում -
Ֆուտբոլ

Ստերլինգ․ Ռեալը ֆանտաստիկ թիմ է, բայց ես երջանիկ եմ Սիթիիում

20Views

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոսել է Մադրիդի «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին։

«Լուկա Մոդրիչին կուզեի տեսնել իմ թիմում։ Ես մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ, մասնավորապես Խորվաթիայի դեմ խաղերում։ Նա ուղղակի ճախրում է դաշտով մեկ։ Նրան հաճելի է դիտելը։ Նա կլիներ իմ թիմի մեկնարկային կազմում, 100 տոկոսով։

«Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է։ Երբ տեսնում ես այդ սպիտակ մարզաշապիկը, հասկանում ես, որ դա մեծ ակումբ է մեծ պատմությամբ։ Բայց ես երջանիկ եմ «Ման․ Սիթիում»»,-Ստերլինգի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին

Добавить комментарий