Խոակինը տպավորիչ ցուցանիշ է գրանցել -
Ֆուտբոլ

Խոակինը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

139Views

Փետրվարի 21-ին Սևիլիայում տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Բետիսը» տանը ընդունեց «Մայորկային» (3։3):

«Բետիսի» կազմում առաջին րոպեներից խաղին մասնակցեց 38-ամյա կիսապաշտպան Խոակին Սանչեսը: Այս մրցավեճը վետերան ֆուտբոլիստի 542-րդն էր Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում, ըստ այդ ցուցանիշի, նա շրջանցեց «Սևիլիայի» և «Ռեալի» լեգենդ Ֆրանցիսկո Բույոին: Երկուսն էլ այժմ պատմության մեջ չորրորդ տեղում են Լա Լիգայում անցկացրած խաղերի քանակով:

Ավելի շատ հանդիպում են անցկացրել միայն Էյսեբիո Սակրիստանը՝ 543 հանդիպում, Ռաուլը՝ 550, իսկ Անդոնի Սուբիսարետան` 622:

Добавить комментарий