Կյանքի ու առողջության համար ամենավտանգավոր սպորտաձևերի տասնյակը -
Այլ մարզաձևեր

Կյանքի ու առողջության համար ամենավտանգավոր սպորտաձևերի տասնյակը

519Views

10-րդ տեղ – Ռեգբի

Այս մարզաձևում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի մարդը հայտնվի հիվանդանոցային մահճակալին։ Քանզի այստեղ առանց սահմանափակումների թույլատրվում են ուժային հնարքներ: Ի տարբերություն ամերիկյան ֆուտբոլի՝ ռեգբիում գրեթե ոչ մի պաշտպանական հանդերձանք չի կիրառվում: Հետևաբար, մկանային ձգվածությունը, վնասվածքները, ջլերի պատռվածքներն ու բազմաթիվ կոտրվածքները ռեգբիում սովորական երևույթներ են: Ըստ այս մարզաձևի վիճակագրության, յուրաքանչյուր մարզիկ միջինը ստանում է երեք մանր վնասվածք յուրաքանչյուր խաղի ընթացքում։ Իսկ ռեգբի խաղացողների առնվազն 25%-ը յուրաքանչյուր խաղի ընթացքում ծանր վնասվածքներ է ստանում:

9-րդ տեղ – Գոլֆ

Որքան էլ տարօրինակ է թվում, բայց առաջին հայացքից անվնաս թվացող այս մարզաձևը բավականին շատ աշխատանք է ստեղծում բժիշկների համար, այդ թվում նաև պաթոլոգոանատոմների (դիահերձող բժիշկ): Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի ավելի քան 900 մարդ է մահանում գոլֆի դաշտում։ Դա անհավատալի է, բայց գոլֆիստներ են մահանում նույնիսկ կայծակի հարվածներից, քանի որ, ըստ այս մարզաձևի կանոնների, խաղը չի կարող ընդհատվել նույնիսկ փոթորիկի դեպքում, իսկ գոլֆ խաղացողները մետաղական մականներով հարթ մարգագետինների վրա խաղալով, իրենց կողմ են ներգրավում տարածքի կայծակների մինչև 20%-ը: Գոլֆի մահացու ելքերի պատճառներից մեկն էլ այն է, որ գնդակը կարող է հարվածել գլխին։ Փոքր, բայց ծանր գնդակը, 100 մետր թռչելով, կարող է մահացու վտանգավոր դառնալ: Բացի գլխի վնասվածքներից ու գանգի ճաքերից պատահում են այլ վնասվածքներ ևս` աչքերի ու տեսողության կորուստ, հոդերի և աճուկային ծանր վնասվածքներ, ողնաշարի կոտրվածքներ եւ այլն:

8-րդ տեղ – Չերլիդինգ

Ըստ վիճակագրության, ամեն տարի այս պարային մարզաձևի պատճառով ԱՄՆ-ում գրանցվում է ավելի քան 25 հազար՝ գլխի, պարանոցի, անրակների, ձեռքերի ու ոտքերի լուրջ վնասվածքներ և 40 հազար մանր վնասվածքներ, մկանների ձգվածություն, սալջարդեր և այլն: Չերլիդինգը պահանջում է մեծ քանակությամբ մկանների ներգրավվածություն և մարմնի ճկունության հետ կապված անգամ փոքր խնդիրները մեծ անախորժությունների պատճառ կարող են դառնալ:

7-րդ տեղ – Ֆուտբոլ

Մոլորակի ամենատարածված մարզաձևը նաև ամենավտանգավորներից մեկն է: Վիճակագրության համաձայն` պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը տարեկան ստանում է 200 տարբեր ծանրության վնասվածքներ։ Այս մարզաձևում լինում են նաև մահացու ելքեր, իսկ դրա ամենատարածված պատճառը ուժեղ ծանրաբեռնվածության պատճառով առաջացած սրտի անբավարարությունն է: Ինչպես գոլֆում, այնպես էլ ֆուտբոլում կայծակի հարվածի պատճառով դժբախտ պատահարներ են տեղի ունենում։ Ֆուտբոլիստները նաև վնասվածքներ են ստանում դաշտ նետված ծանր առարկաների պատճառով։ Ֆուտբոլային դարպասապահի պրոֆեսիոնալ վնասվածքն է գլխով հարվածը դարպասաձողին:

6-րդ տեղ – Մոտոսպորտ

Որքան էլ տարօրինակ է, այս մարզաձևում մոտոցիկլից ընկնելու հետևանքով առաջացած կոտրվածքներն ու ծանր վնասվածքները դեռ ամենավատը չեն։ Առողջության համար ոչ պակաս վտանգ է ներկայացնում այն անհավատալի ծանրաբեռնվածությունը, որին ենթարկվում է մարդը մրցուղու վրա: Անհավանական կենտրոնախույս ուժը, մշտական ֆիզիկական և հոգեկան լարվածությունը քայքայում են մրցարշավորդի օրգանիզմը, վնասելով ներքին օրգանները, ոսկորները և մկանները ։ Մրցավազքի ընթացքում մարզիկը կարող է կորցնել մինչև 5 կգ քաշ` սթրեսի և պաշտպանական կոստյումի ջերմության պատճառով:

 5 -րդ տեղ- Ձիասպորտ

Ձիարշավային սպորտը տարեկան 40 հազար, այդ թվում մահվան ելքով վնասվածքների պատճառ է դառնում: Այդ ամենն իրոք զարմանալի չէ, քանի որ անհավանական արագությամբ սլացող ձիուց վայր ընկնելն իրոք շատ վտանգավոր է: Ամենածանր վնասվածքները առաջանում են ոչ միայն ձիուց վայր ընկնելու հետևանքով, այլ նաև կենդանու սմբակի հարվածներց: Իսկ այսպիսի վտանգի ժոկեյներն ամեն օր են ենթարկվում։

 4-րդ տեղ – Ցլամարտ կամ Ռոդեո

Այս սպորտաձևը, բացի այն վնասվածքները, որոնք ստանում են ձիարշավների ժամանակ, ունի ևս մի քանի վտանգավոր ռիսկային գործոններ: Օրինակ` դաստակների լուրջ հոդախախտումներ ու կոտրվածքներ, երբ մարզիկը փորձում է զսպել ցուլին: Իսկ եթե ցուլը կարողանում է գետնին գցել մարզիկին, ապա մարզիկն ակնթարթորեն հայտնվում է կյանքի ու մահվան միջև. գետնին ընկնելու հարվածի ուժգնությունն ու կատաղի կենդանու սմբակների ու եղջյուրների հարվածները սարսափելի հետևանքների են հանգեցնւմ: Ամեն տարի ցլամարտը դառնում է ավելի քան 80 000 ծանր վնասվածքների ու զոհերի պատճառ, ինչը զգալի թիվ է, հաշվի առնելով այն փաստը, որ այս սպորտաձևը այնքան էլ լայն տարածում չունի աշխարհում:

 3-րդ տեղ- Հոկեյ

Մի փոքր զիջելով ֆուտբոլին իր հայտնիությամբ՝  հոկեյն ակնհայտ առավելությամբ հաղթում է վնասվածքների հաճախականությամբ: Ատամների հետ կապված խնդիրները հոկեյի առաջացրած խնդիրների ու վնասվածքների սառցաբեկորի միայն ամենափոքր գագաթն են: Այս սպորտաձևը պատճառ է դառնում տարեկան տասնյակ հազարավոր լուրջ վնասվածքների, այդ թվում՝ մահվան ելքով: Մարզիկներն ամեն րոպե սառույցի վրա գտնվելով ռիսկի են եթարկում իրենց կյանքն ու առողջությունը: Ընկնելը, հակառակորդի կողմից հարվածներ ստանալը, զանգվածային ծեծկռտուքները, տափօղակի ու մականի հարվածները հոկեյիստի առօրյայի մի մասն են:

‍ 2-րդ տեղ – Ալպինիզմ

Ինքնին հասկանալի է, որ ժայռեր մագլցելը չափազանց վտանգավոր մարզաձև է: Այս սպորտաձևի բարդությունը ուժերի գրագետ բաշխման մեջ է` քիչ է սարի գագաթ բարձրանալը, պետք է նաև ի վիճակի լինել իջնել այնտեղից։ Սիրողական մակարդակով այս սպորտով զբաղվողները թերագնահատում են դրա բարդությունը, ինչը հանգեցնում է բազմաթիվ դժբախտ պատահարների: Ալպինիստները մշտապես մեծ բարձրությունից ընկնելու, կոտրվածքներ, վնասվածքներ, հոդախախտումներ, ինչպես նաև ներքին օրգանների և վերջույթների ծանր հիպոթերմիա ստանալու վտանգի առաջ են կանգնած:

‍ 1-ին տեղ- Դայվինգ ստորջրյա քարանձավներում

Ամեն տարի ավելի քան 8 000 մարդ դատապարտվում է հաշմանդամության դայվինգով զբաղվելու ընթացքում: Դայվինգի հետևանքով առաջացած սրտի, ուղեղի և թոքերի խնդիրները ավարտվում են մահվան ելքով: Մինչև 100 մետր խորության վրա գտնվող ճյուղավորված մութ քարանձավում գտնվելիս, սարքավորումների հետ կապված ցանկացած խնդիր կարող է դառնալ շատ ծանր հետևանքների պատճառ, այդ թվում՝ այդ վայրերի անհյուրընկալ բնակիչների հետ պատահական հանդիպումները:

Добавить комментарий